ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Իշխանության առաջին պարտականությունը ռիսկերի կառավարումն է, ոչ թե տեսախցիկի դիմաց ինքնաներկայացումը

Իշխանության առաջին պարտականությունը ռիսկերի կառավարումն է, ոչ թե տեսախցիկի դիմաց ինքնաներկայացումը
28.02.2026 | 13:50

Իրանի դեմ ռազմական գործողություն է սկսվել։ ԱՄՆ Պենտագոնը այն կոչել է «Էպիկական կատաղություն», Իսրայելը՝ «Lion’s Roar»-«Առյուծի մռնչյուն», նաև՝ «Հուդայի վահան»։

Սա նշանակում է՝ տարածաշրջանը մտնում է բարձր ռիսկի փուլ։ Հայաստանի համար սա ուղիղ անվտանգային օրակարգ է՝ էներգետիկ ուղիներ, սահմանային ռեժիմ, տնտեսական հաղորդակցություններ, արտաքին ճնշումներ և միգրացիոն ռիսկ: Անմիջականորեն նաև փախստականների հնարավոր հոսք 79 մլն բնակչություն ունեցող երկրից, անցակետերի ծանրաբեռնվածություն, սոցիալական և անվտանգային լրացուցիչ ճնշումներ։ Պետությունը պարտավոր է նախապես հաշվարկել այս սցենարները, ունենալ պատրաստ մեխանիզմներ։

Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում։

Ո՛չ արտակարգ ռազմավարական քննարկում։ Ո՛չ հանրային հստակ ուղերձ։

Ո՛չ ինստիտուցիոնալ պատրաստվածություն։ Ո՛չ անվտանգային ռիսկերի հաշվարկում և կոմունիկացում ու կանխարգելման հստակ դիվանագիտական մեսիջինգ:

Փոխարենը՝ ցուցադրական մեդիաակտիվություն, թեթև շոու՝ «երջանիկ ավտոբուսից»։

Երբ հարևան երկրում սկսվում է ռազմական էսկալացիա, իշխանության առաջին պարտականությունը ռիսկերի կառավարումն է, ոչ թե տեսախցիկի դիմաց ինքնաներկայացումը։ Անվտանգությունը PR նախագիծ չէ։ Պետական կառավարումը՝ բլոգինգ չէ։

P.S. Ես սա չեմ գրում՝ որևէ ակնկալիք ունենալով ՀՀ իշխանությունից, այլ նրա համար, որ պատասխանատուների վարքը չդառնա սովորական նաև նրանց համար, ովքեր դեռ կարող են մտածել, զգալ պատասխանատվություն իրենց երկրի և ժողովրդի առջև։

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1999

Մեկնաբանություններ