Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանի ԱԳ նախարարը սպառնացել է «անակնկալներով»

Իրանի ԱԳ նախարարը սպառնացել է «անակնկալներով»
10.03.2026 | 11:27

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի դեմ գործողության մեկնարկից ինը օր անց համաշխարհային շուկաներն արդեն զգում են հակամարտության լուրջ հետևանքները։

Նրա խոսքով՝ նավթի գները կտրուկ աճել են, իսկ բազմաթիվ ապրանքների արժեքը սկսել է կտրուկ բարձրանալ։

Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը տեղյակ է ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթային և միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրերի մասին, բայց ընդգծել է, որ երկիրը լիովին պատրաստ է նման սցենարի։ «Մենք լիովին պատրաստ ենք։ Մենք նաև շատ անակնկալներ ունենք», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Դիտվել է՝ 6293

Մեկնաբանություններ