Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ոչ թալանը հետ բերելու գործիք, ոչ էլ վարկանիշ բարձրացնելու տեխնոլոգիա, ընդամենը շանտաժի միջոց

Ոչ թալանը հետ բերելու գործիք, ոչ էլ վարկանիշ բարձրացնելու տեխնոլոգիա, ընդամենը շանտաժի միջոց
02.09.2026 | 14:20

Խաչատրյան Գագիկի ձերբակալությունների էպոպեայում հանրությանը պետք է հուզի ընդամենը մեկ փաստ: Փաստ, որ սակայն վրիպում է բոլորի ուշադրությունից: Այդ փաստն այն է, որ իր, հարյուրավոր հատորներից բաղկացած քրեական գործերում, չկա գեթ մեկ հիշատակում «Մոցարտ» շոկոլադի մասին: Չկա ու չի լինելու երբեք, որովհետև դա սուտ էր: Ընդ որում, սուտ էր միշտ: Այնպես, ինչպես սուտ էր Սաշիկի «50 տոկոսը», Մանվելի «տուշոնկեն», տիկին Ռիտայի` երեխա ծախելը, արցախցիների «չկռվելը» և այլն:

Սրա հետ մեկտեղ սուտ է նաև թալանի վերադարձը: Սա արդեն վիճակագրական փաստ է, որը 8 տարի շարունակ հաստատվում է պետբյուջեի թվերով: Ոչ մի թալան չի վերադարձվելու, բայց վերադարձի անվան տակ միլիարդներով փող է լափվել արդեն ու դեռ կլափվի: Սուտ է կաշառակերության դեմ պայքարը, ժողովրդավարությունը: Սուտ է նաև սերը, սրտիկը և նույնիսկ քարտեզը: Սաղ սուտ ա:

Ճշմարտությունն այն է, որ իսրայելա-ադրբեջանական գործակալական ցանցը 2018-ին հեղաշրջում է իրականացրել Հայաստանում, որի արդյունքում արդեն օտարվել է Արցախը, իսկ Հայաստանը օտարման փուլում է:

Խաչատրյան և Ծառուկյան Գագիկները, Քոչարյան Ռոբերտն ու Սեդրակը և բազմաթիվ այլ մարդիկ ոչ թալանը հետ բերելու գործիք են, ոչ էլ նույնիսկ վարկանիշ բարձրացնելու տեխնոլոգիա, նրանք ընդամենը շանտաժի միջոց են:

Շանտաժը հետևյալն է՝ պատժամիջոց մի կիրառի, թե չէ ժողովրդին կասեմ, որ սաղ Գագոների ու Քոչարյանների խաթր ես անում... Մոցարտն էլ կգցեմ ջեբդ:

Արթուր Դանիելյան

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ