ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չարը չի ննջում, իսկ մե՞նք

Չարը չի ննջում, իսկ մե՞նք
19.11.2026 | 11:21

Հիսնակաց պահքի օրերին, երբ Մայր Եկեղեցին իր զավակներին կանչում է աղոթքի ու ապաշխարության և համախմբում հոգևոր միաբանության մեջ, պետական բարձր ամբիոնից նրա Հովվապետի՝ Վեհափառ Հայրապետի հասցեին առանձնահատուկ չարությամբ հնչող անարգանքը դառնում է ծանր գայթակղության և հոգևոր պառակտման առիթ։
Երբ հրապարակայնորեն նվաստացնում են Վեհափառ Հայրապետին, վիրավորում են նաև նրա հովվությանը վստահված հավատացյալների կրոնական զգացմունքները։
Քրիստոնյան պարտավոր է այս ամենին նայել նաև հոգևոր աչքերով։ Չարի նպատակներից մեկը Եկեղեցու միաբանությունը խաթարելն է, կրքերը բորբոքելը, թշնամանք սերմանելը և մարդկանց աղոթքից ու ապաշխարությունից հեռացնելը։
Ավետարանը մեզ սովորեցնում է արթո՛ւն լինել, չկորցնե՛լ հոգևոր զգոնությունը և չտրվե՛լ կրքերին։
Սատանայի ներգործությունը միշտ չէ, որ արտասովոր երևույթներով է դրսևորվում։ Երբեմն չարի գործերը կատարվում են մարդկանց ձեռքերով, իսկ նրա թշնամանքը տարածվում է մարդկանց խոսքերով՝ խռովելով հոգիները և ատելության սերմեր ցանելով։
Թող ոչ ոք չմոռանա՝ աշխարհիկ իշխանությունն ու բարձր պաշտոնը չեն ազատում Աստծո առաջ պատասխանատվությունից։ Պետական ամբիոնը Ամենայն Հայոց Կաթողիկոսին անարգելու հարթակ դարձնելը նշանակում է չարաշահել աշխարհիկ իշխանությամբ տրված հնարավորությունը՝ ոտնահարելով եկեղեցական արժանապատվությունն ու գայթակղության առիթ տալով հավատացյալներին։
Իսկ նմանին հարկ է հիշեցնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի ահեղ նախազգուշացումը.
«Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար լաւ կը լինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը» (Մատթ. 18։6)։
Տե՛ր Հիսուս Քրիստոս, խնդրում ենք, խափանի՛ր չարի բոլոր ծրագրերը, խորտակի՛ր սատանային և բարին չարից զանազանելու շնորհ տո՛ւր մեզ։ Ամեն։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ