Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

2018-ի «հեղափոխության» վերջնական նպատակը և Անկախության հռչակագրի դեմ արշավը

2018-ի «հեղափոխության» վերջնական նպատակը և Անկախության հռչակագրի դեմ արշավը
24.11.2026 | 12:15

2018-ի «հեղափոխության» վերջնական նպատակն էր հայ ժողովրդին հեռացնել «պատմական կաղապարներից»՝ պարտադրելով «ալիևյան սահմանադրություն»։
Ամեն ինչ սկսվեց 2018-ի գարնանը՝ ՀՀԿ ու Սերժ Սարգսյան «մերժելով»։
Դա ոչ թե մի քաղաքական ուժի, այլ մի ողջ Անկախության գաղափարի ու Արցախյան շարժման մերժում էր, որին հաջորդեց Բոլթոնի հանձնարարականը՝ հրաժարվելու «պատմական կաղապարներից»։
Նպատակը, որպես ինքնիշխան ու ինքնուրույն գործոն, ՀՀ սուբյեկտայնության զրոյացումն էր։
Այնուհետև տեղի ունեցան Արցախի հանձնումը, Ցեղասպանության ճանաչումից հրաժարումն ու հարձակումը Հայ Եկեղեցու վրա։
Այս ծրագրի նպատակն էր նաև ՀՀ-ՌԴ դաշնակցային կապերի քայքայումն ու ՀՀ-ն թուրք-ադրբեջանական տանդեմի արտաքին կառավարման տակ դնելը։
Իսկ վերջնական նպատակին հասնելու համար նրանց խանգարում է Անկախության հռչակագրի առկայությունը, ու դա է պատճառը, որ նրանք կռիվ են հայտարարել Անկախության հռչակագրին։
Ի՞նչ պետք է անել…
1. Սատարել խորհրդարանական ընդդիմությանը ու թույլ չտալ 6 ընդդիմադիր մանդատների անցումը հակառակորդի ճամբար։
2. Բացատրել հասարակությանը, որ այս նախաձեռնությունը գալիս է արտաքին կենտրոններից (մասնավորապես նաև Ադրբեջանից)։
3. Չտրվել ճնշումներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանացումը։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ