Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

549 միլիոնով Երևանում քանի՞ հին վերելակ կփոխվեր

549 միլիոնով Երևանում քանի՞ հին վերելակ կփոխվեր
20.11.2024 | 17:19

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում Ամանորի միջոցառումների և ձևավորման համար կծախսվի 549 միլիոն 706 հազար դրամ։

Երևանի բազմահարկ հարյուրավոր շենքերում գործում են մոտ 50 տարեկան, բարոյապես ու ֆիզիկապես մաշված վերելակներ, որոնք մահաբեր դեպքերի պատճառ կարող են դառնալ։ 549 միլիոն դրամով Երևանում քանի՞ հին վերելակ կփոխվեր։ Եվ թող դեմագոգները չասեն, թե Ամանորի ճոխ ծախսերը հանուն մեր երեխաների են. նոր, անվտանգ վերելակները մեր երեխաների, ծնողների, բնակիչների համար չե՞ն։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6109

Մեկնաբանություններ