-
26.11.2019|
00:27
Շաբաթ օրը՝ ժամը 16.00-ից սկսած‚ «Հայփոստի» բոլոր բաժանմունքներն անգործության էին մատնված։ Աշխատակիցները չէին կարողանում ո՛չ փաթեթներ տրամադրել‚ ո՛չ վճարումներ ընդունել՝ պատճառաբանելով‚ թե «Ազգային մեկ պատուհան» ծրագիրը չի գործում։
-
26.11.2019|
00:16
Հնդիկներին և չինացիներին Հայաստան «լցնելու» ծրագիրը «քայլական» իշխանության դավանած գլոբալիզացիայի մեծ ու դավադիր քաղաքականության մեկ սպեկտրն է ընդամենը: Սրանք դեռ ծաղիկներն են: Սկսեցին շա՜տ անմեղ կրթական համակարգի «բարեփոխումից»:
-
25.11.2019|
23:10
Ուկրաինայի 146 000 հազար քաղաքացի այս տարի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել։ Նրանց մեծ մասը Դոնեցկի և Լուգանսկի շրջանի բնակիչներ են եղել, որոնց համար, հիշեցնենք, վերջերս էլ ավելի էր պարզեցվել ռուսական անձնագիր ստանալու ընթացակարգը։
-
25.11.2019|
00:15
«Վերջին ժամանակներում տարբեր քաղաքական հարթակներում մարդիկ համախմբվում են, հավաքվում են, ելույթներ են ունենում, սակայն չկա մի հարթակ, որտեղ հավաքված լինի ժողովուրդը: Փաստում եմ՝ սա առաջին հարթակն է, որտեղ հավաքել է ժողովուրդը՝ բարձրացնելու իրեն հուզող հարցերը»:
-
24.11.2019|
13:53
NewsMedia.am կայքում «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։ Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
-
22.11.2019|
14:07
168.am-ի պրեսինգ հաղորդման վերջում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է քաղաքական բլից հարցերի։
-
22.11.2019|
01:26
Դաշնակցականների ու իշխանության հրապարակային աղմկահարույց հակամարտության պայմաններում հազիվ թե Հայաստանում ուշադրության արժանանար Ռուսաստանում տեղի ունեցած մի երևույթ-իրադարձություն, որը դարձել էր ռուսաստանյան հասարակության ու լրատվատարածքի քննարկման առաջնակարգ թեմաներից մեկը:
-
22.11.2019|
01:18
Վերջին օրերին GG առցանց ծառայությունը առավոտյան և երեկոյան պիկ ժամերին գրեթե կրկնակի բարձրացրել է սակագները։ Նախկինում նման պրակտիկա կիրառում էին նաև առցանց տաքսի այլ ծառայությունները։
-
22.11.2019|
01:15
Կոտայքի մարզի Մաքրավան գյուղում, որն այսօր որպես թաղամաս ընդգրկված է Հրազդան քաղաքի կազմում, մարդիկ պատրաստվում են ձմռան: Փողոցների երկայնքով ձգվող գազատար խողովակները բնակիչների խոսքով «դարդին դարման չեն անում, ու բնակիչն էլի մնում է փայտի հույսին, հետո ի՞նչ, որ դարձել է Հրազդանի թաղամաս»:
-
22.11.2019|
00:55
Վերջապես հերթը հասավ վաղուց մոռացված սոցիալական կարգավիճակ ունեցող խավին։ Տասը տարի անց առաջին անգամ կառավարությունն անդրադարձավ Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրին։
">Հետադարձ կապ