«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Դու ի՞նչ լեզու կտրող կամ էլ ի՞նչ ՀՀ ԱԱԾ պետ, ընդամենը՝ փոստատար

Դու ի՞նչ լեզու կտրող կամ էլ ի՞նչ ՀՀ ԱԱԾ պետ, ընդամենը՝ փոստատար
15.01.2026 | 11:47

Պարոն Վանեցյան, փաստորեն, ոնց հասկացա, Դուք էլ մարմնամաս կտրող եք` թաթիկներ կտրողից անցանք լեզու կտրողին։

Մի ասացվածք հիշեցի՝ էշին, որ իշու կողք ես կապում, կամ զռռալ է սովորում, կամ քացի տալ։

Անկախ, ինքնիշխան, անվտանգ պետության նախկին ԱԱԾ պետ, ասեմ իմանաս, որ պիտի լավ տարբերես այս երեք հասկացությունների` անկախության, ինքնիշխանության, անվտանգության իրական էությունն ու բովանդակությունը։

Օրինակ անկախությունը տարբերես անտերությունից (ՍՍՀՄ֊ը փլուզվեց` դարձար «անկախ»), ինքնիշխանությունը՝ թուրքից «կախվելը», անվտանգությունը` «աղվեսը նստել է ծառի հովին, գիտի իր պոչի հովն է», ա՛յ, որ սա հասկանայիր Սոլովյովի լեզուն չէիր կտրի։

Չնայած՝ դու ի՞նչ լեզու կտրող, կամ էլ ի՞նչ ՀՀ ԱԱԾ պետ` ընդամենը փոստատար, ու հպարտորեն էլ հայտարարում ես, թե ծանոթ չես եղել նամակների բովանդակությանը։ Իյա՞, իրո՞ք։

Էդ միայն շեֆիդ կարող ես խաբել, թե չես կարդացել փոխանցվող նամակները, իսկ եթե փորձես հակառակն ապացուցել` ուրեմն դու ի սկզբանե իրավունք չունեիր այդ պաշտոնին լինելու։

Եվ դու ի՞նչ արեցիր... փախա՜ր, փախար վախկոտ նապաստակի պես, իմանալով թե ինչ աղետ է գալու Արցախի և Հայաստանի գլխին։

Բայց «հայրենասիրական» պարտքդ կատսրեցիր «խորհուրդ» տվեցիր, կեցցե՜ս։

Ասում ես՝ տարբերություն չեմ տեսնում, որ պետության կողմից, ինչ կհնչի։

Հետևաբար, քեզ համար նույնն են քո թշնամի ու դաշնակից պետությունը, համաշխարհային կշիռ ունեցող ու մանր, մժեղ պետությունը` բոլորի լեզուն կկտրես։

Ա՛յ տղա, էդ ի՞նչ կերար, որ էդպես շուտ մեծացար, ա՛յ փոստստար` էն էլ ու՞մ։

Հայաստանը վեց հարյուր տարուց ավելի պետություն չի ունեցել։ Յոթանասուն տարում Հայոց պետություն կառուցվեց, ծանր ու թեթև արդյունաբերությամբ, գիտությամբ, կրթությամբ ու մշակույթով, բա դարեր շարունակ թուրքի ու պարսիկի լծի տակ էիք, ինչու՞ ոչ մեկը էդպիսի «գաղութարարի» դեր չկատարեց, որ Սովետը կատարեց։

Այ ուտող – ուրացող - լոպազներ։

Հա՛, մի հարց ունեմ քեզ, էդ ինչի՞ց է որ, հենց ռուսը աչքը թեքում է, հայը` դուք, ձեր Հողն ու Հայրենիքը վազքով վաճառում եք թուրքին, հը՞։

Թե տղա ես պատասխանի։

Անուշ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ.

Ոնց տեսնում եմ՝ էս գրածիս մեջ ավելի շատ կենդանի կա, քան մարդ։

Էշ, աղվես, նապաստակ, չնայած ի՞նչ համեմատություն՝ կենդանին ինքնապահպանության բնազդ ունի, դուք էդ էլ չունեք։

Կսպասեմ պատասխանիդ։

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ