ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»
31.03.2015 | 00:35

ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը և ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 30-ին Հայ-ռուսական սլավոնական համալսարանում գլխավորեցին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը։ Այստեղ էր Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական և գիտական էլիտան։
«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» խոսքը 70 տարի անց ևս մեկ անգամ հաստատվեց այս կոնֆերանսում։ Մասնակիցները հիշեցին հայ, ռուս, պատերազմի մասնակից բոլոր ազգերի մեծ ներդրումը հաղթանակի հասնելու գործում։
Հայ-ռուսական սլավոնական համալսարանի և «Ռուսաստանի պատմություն» միության համատեղ կազմակերպած այս միջազգային կոնֆերանսը կարևորվեց ոչ միայն պատմության էջերը թերթելով, այլև հստակ գործողություններով։ Կոնֆերանսի ընթացքում առաջարկվեց Հայ-ռուսական սլավոնական համալսարանի բազայի վրա Հայաստանում բացել «Ռուսաստանի պատմություն» միության մասնաճյուղը։
Կոնֆերանսի ընդմիջմանը ՌԴ և ՀՀ օրենսդիր մարմինների ղեկավարները Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի և հայ-ռուսական դարավոր բարեկամության շրջանակներում Հայ-ռուսական սլավոնական համալսարանի Երախտագիտության այգում հիմնեցին հաղթանակի ծառուղի` տնկելով խնձորենիներ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ