CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Հոգեբանությունը որպես կամուրջ սփյուռքահայ և տեղացի երիտասարդների միջև

Հոգեբանությունը որպես կամուրջ սփյուռքահայ և տեղացի երիտասարդների միջև
21.09.2013 | 11:27

Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հոգեբանական ակումբը և «Գոյ» հոգեբանական կենտրոնը համատեղ նախաձեռնել են «Հոգեբանությունը որպես կամուրջ սփյուռքահայ և տեղացի երիտասարդների միջև» խորագրով հոգեբանության տասնօրյակ:
Տասնօրյակի նպատակն է ստեղծել ապահով և ջերմ շփման մթնոլորտ սփյուռքահայ և տեղացի երիտասարդների միջև: Աջակցել սփյուքռահայ երիտասարդների ինտեգրմանը հայաստանյան կյանք: Ինչպես նաև մասնակիցներին տալ հոգեբանական գիտելիքներ և պրակտիկ հմտություններ, որոնք կօգնեն նրանց ավելի արդյունավետ լուծել իրենց առջև ծառացած խնդիրները և կբարձրացնեն կյանքի որակը:
Սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 4-ը 10 օր շարունակ սփյուռքահայ և տեղացի երիտասարդները կհանդիպեն մեկ հարկի տակ, մեկ գաղափարի շուրջ մեկ նպատակի համար: Տասնօրյակը իրականացվելու է թրեյնինգ-սեմինարի ձևաչափով և քննարկվելու են բազմաթիվ ու բազմատեսակ թեմաներ՝ ինքնաճանաչումից մինչև հույզերի կառավարում և ինքնավստահության բարձրացում:
Ծրագիրը կիրականացվի Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ:

Դիտվել է՝ 3539

Մեկնաբանություններ