ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Տարեվերջին՝ նոր կառույց

Տարեվերջին՝ նոր կառույց
23.12.2016 | 01:28

Այսօրվա գործը վաղվան չթողնելու մոտեցմամբ կառավարության երեկվա նիստում որոշվեց ստեղծել տնտեսության ռազմավարության հիմնադրամ, սակայն սա միակ նորությունը չէր։ Որոշման համաձայն՝ բացի պետական պաշտոնյաներից հիմնադրամում կընդգրկվեն նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Իհարկե, նման մոտեցումը, կարծում ենք, տրամաբանական է, քանի որ տնտեսության շարժիչ ուժը նաև գործարարներն են։ Սրա հետ մեկտեղ, կարևոր է, որ հիմնադրամի գործունեությունը «տակից» չաշխատի նրանում ընդգրկված գործարարների օգտին։ Հուսանք՝ մեր այս մտավախությունը տեղին չէ, քանի որ տնտեսության զարգացման և ներդրումների նախարարի հետ մեկտեղ հիմնադրամը գլխավորելու է վարչապետը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ