Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Քաղաքացու ցանկացած պահվածք կարող է դուր չգալ պարեկ կոչվողներին

Քաղաքացու ցանկացած պահվածք կարող է դուր չգալ պարեկ կոչվողներին
30.11.2022 | 07:34

Լսելով տուժածներին՝ սարսափում ես, թե ինչ է տեղի ունեցել Վանաձորում։ Վստահաբար եմ ասում, որ անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ նման դեպք չի եղել։Փաստորեն, Հայաստանում ցանկացած մարդ լրիվ անպաշտպան է։ Քաղաքացու ցանկացած պահվածք կարող է դուր չգալ պարեկ կոչվող վայրենի ենիչերիներին, և նրանք, համոզված լինելով իրենց անպատժելիության մեջ, ոհմակային հարձակումով հաշվեհարդար տեսնեն անպաշտպան, անզեն մարդկանց հետ՝ առանց հաշվի առնելու տարիքը, սեռը, առողջական վիճակը։

Ավելին, համոզված եմ, որ նրանք, ըստ իրենց կողմից ցուցաբերած վայրենության աստիճանի, խրախուսանքի են արժանանում, այդ թվում՝ ֆինանսական։Մենք զայրանում ենք, դիմումներ հղում տարբեր միջազգային կառույցներ ադրբեջանական վայրագությունների համար, իսկ ինչո՞վ են տարբերվում պարեկ-ենիչերիներն իրենց ադրբեջանցի եղբայրներից։


Նման դեպքերի համար այլ երկրներում մարդկային հսկայական զանգված դուրս կգար փողոցներ, ոտքի տակ տալով իշխանություններին, իսկ մեզ մո՞տ...
Հա՜, մոռացել էի՝ մենք քաղաքակիրթ ենք, այսինքն, վախկոտ և պայքարում ենք միայն սահմանադրական ճանապարհով։ Այսինքն, չենք պայքարում, հանդուրժում ենք և հանձնվում։


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 24889

Մեկնաբանություններ