Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Թեման փակվեց

Թեման փակվեց
17.12.2023 | 12:41

Նիկոլը երեկ Գյումրիում հանդիպել է գերությունից վերադարձածների հարազատներին ու տեսախցիկների առաջ արդեն ավանդական պոպուլիստական դողդոջուն ձայնով ներողություն խնդրել։ Վերջ։ Թեման փակվեց, Նիկոլը դարձավ նրանց կուռքը, հատկապես, որ նախօրոք տեղեկատվություն էր տարածվել, որ հանգամանքների բացահայտման ուղղությամբ հետաքննություն չի տարվելու։

Ավելին, այժմ այլևս ոչ ոքի չի հետաքրքրի, թե ինչպես թշնամական սակավաթիվ ուժերին (ըստ մամուլում այդ օրերին շրջանառվող լուրերի) հաջողվեց առանց որևէ դիմադրության զինաթափել ու գերեվարել նրանց, այժմ այլևս ոչ ոք չի հիշի, որ Ալեն Սիմոնյանը նաև նրանց նկատի ուներ, երբ ասում էր` ինձ համար նրանք գերիներ չեն։Այժմ այլևս ոչ ոք չի հիշի հենց նույն Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում արած հայտարարությունը, որ պետք է տարբերել նրանց, ովքեր գերության մեջ են հայտնվել ֆիզիկական անելանելիության պայմաններում և նրանց, ովքեր իրենց ծառայողական պարտականությունների կատարումը գերադասել են դրանք չկատարելուց։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3945

Մեկնաբանություններ