ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մեր մեջքին չկա պետություն, որը դժվար պահերին կգա մեր հետևից

Մեր մեջքին չկա պետություն, որը դժվար պահերին կգա մեր հետևից
05.08.2024 | 11:01

Արևմտյան մի քանի պետություն Ռուսաստանի հետ գերիների փոխանակում են արել Թուրքիայում: Դրանց թվում ՌԴ-ն ազատ է արձակել նաև լրագրողների (նաև՝ ՌԴ քաղաքացի), որոնք տարվել են այն երկրներ, որոնց համար աշխատում էին:

Սրա դիմաց ազատ են արձակվել դատարանով սպանությունների համար դատապարտված անձինք, ներառյալ՝ Գերմանիայից:

Այս տեղեկությունը այս երկրների քաղաքացիների համար հպարտության հերթական առիթը կլինի, քանզի նրանց թիկունքում պետություն կա կանգնած, որ նրանց մասին հոգ է տանելու:

Իսկ մեր երկրի գիտակից քաղաքացիների համար այս տեղեկությունը պետք է լինի հերթական հիշեցումը գլուխ կախելու և ամոթ զգալու, քանզի մեր մեջքին չկա պետություն, որը դժվար պահերին կգա մեր հետևից:

Ավելին՝ մեր պետության ղեկավարի հրամանով մարդիկ պատերազմ են տարվում, գերեվարվում և հետո մոռացության մատնվում նրա կողմից: Ամոթ և ստորացում՝ ի պատճառ սեփական պետության ձախողվածության, ի հետևանք քաղաքացիների համատարած անտարբերության:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 5996

Մեկնաբանություններ