Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Սովորական ձյունը չեն կարողանում մաքրել, սրանց բանակցած փաստաթղթերն ի՞նչ են լինելու

Սովորական ձյունը չեն կարողանում մաքրել, սրանց բանակցած փաստաթղթերն ի՞նչ են լինելու
20.01.2026 | 17:14

Հայաստանում, ի հեճուկս կոլաբորանտ իշխանությունների, ձմեռը շարունակվում է՝ անդադար մերկացնելով փուչ խոստումներ տվողներին ու ասֆալտը երկրպագության կուռք դարձրածներին։ Փաշինյանական մարզպետների «տրցակն» ամենօրյա ռեժիմով, միկրոֆոնները դոշներից կապած, ռոլիկներ են նկարում, թե ինչքան ճանապարհ են ասֆալտ արել, մայթեր գեղեցկացրել, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգել, բայց թե ինչ է այս օրերին կատարվում ՀՀ բոլոր, կրկնում եմ՝ բոլոր մարզերում անխտիր, թողնում եմ ձեր վառ երևակայությանը։

Ամենուր չմաքրված ճանապարհներ, մերկասառույց, վարորդներին պատուհասած աննկարագրելի իրավիճակ։ Տարածքային կառավարման նախարարություն կոչվածը, մարզպետարանները, դրանց ենթակայության տակ գործող ՃՇ-ներն իրենց առաջ դրված մինիմալ խնդիրը չեն կարողանում լուծել։ Եթե ձյան շերտը գերազանցում է 4-5 սանտիմետրը, վերջ՝ ՀՀ ճանապարհային տեղաշարժը կոլապսի մեջ է․ ամեն ինչ կանգնում է, ու սկսվում է համընդհանուր մի մեծ վակխանալիա։

Մարզպետացուները, փոխանակ բլոգերների նման նկարվելու, մարդկանց վրա մուննաթ գալու, տարեվերջյան ճոռոմագույն պարգևավճարները վայելելու, պիտի լապատկեքը վերցնեն ու ճանապարհ մաքրողների հետ հավասար ձյուն քերեն։ Դուք մի հատ շեֆ ունեք, ով ժամանակին, երբ շարքային դեպուտատ էր, բայց էլի տաղանդավոր պոպուլիստ, հաճախ էր սիրուն կադրերի համար տենց բաներ ասում, մարդկանց աչքերին թոզ փչում, հետո շատ արագ ոտքերը գետնից կտրվեցին։

Ինչքան ասեմ, կասեմ․ եթե սրանք սովորական, Աստծու տված ձյունը չեն կարողանում մաքրել, ճանապարհի անվտանգ երթևեկ ապահովել, սրանց բանակցած փաստաթղթերը ի՞նչ մակարդակի են լինելու, սրանց կառուցած տնտեսության լրջությունը, պետության անվտանգությունը ձգտելու է մինուս անվերջության։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ