Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Համապարփակ օրինագիծ՝ Գերագույն Ռադայում

Համապարփակ օրինագիծ՝ Գերագույն Ռադայում
17.03.2014 | 23:37

ՈՒկրաինացի պատգամավոր Օլեգ Լյաշկոն ՈՒկրաինայի Գերագույն Ռադայի քարտուղարությունում ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման օրենքի նախագիծ է գրանցել: Օրինագիծը ներառում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի հաստատում, ուկրաինա-ռուսական պայմանագրերի խզում և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ: Օրինագծով ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատարից պահանջվում է «զինված ուժերի ամբողջական մարտական պատրաստություն հայտարարել, անցկացնել ՈՒկրաինայի զինակոչիկ քաղաքացիների համընդհանուր զորահավաք և ստեղծել ժողովրդական կամավորական ջոկատներ»: Առաջարկվում է ՈՒկրաինայի տարածքով Եվրոպայի երկրներ ռուսական գազի տարանցման արժեքը հաստատել 500 դոլար՝ 1.000 խորանարդ մետրի դիմաց, իսկ «ՌԴ կողմից նշված գինը չվճարելու դեպքում անհապաղ դադարեցնել այն»:

Դիտվել է՝ 2539

Մեկնաբանություններ