Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Գնացեք, ցուցմունք տվեք

Գնացեք, ցուցմունք տվեք
27.10.2015 | 15:22

«Ընենց չի, որ իմ ուշքը գնում է, երբ որ ինձ քննադատում են, բայց երբեմն պետք է կարողանանք լսել քննադատությունը, կարող է կան օգտակար լուծումներ մեր երկրի համար»,- այսօր ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց Էդուարդ Շարմազանովը`դիմելով Կարեն Անդրեասյանին: Երկու օր է՝ խորհրդարանում թեժ քննարկվում է այս զեկույցը, անգամ ՀՀԿ-ից են սուր քննադատություններ հնչում ՄԻՊ-ի հասցեին:

Փոխխոսնակն անդրադարձավ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, ով իր ելույթում հիշեց Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները: «Ոստիկանին սարքել եք մեր երկրի բոբոն: Ոստիկանը մեր քաղաքացու պաշտպանն է: Ի՞նչ կապ ունեն 2008-ի, 99-ի դեպքերը Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի հետ: Եթե էդքան վստահ եք, որ Պողոսը, Պետրոսը կամ Մարտիրոսն են հանցագործները, ուրեմն գնացեք, ցուցմունք տվեք, ոչ թե եկեք էս ամբիոնի մոտ կանգնեք ու ասեք՝ այսպես է, ու թողեք գնաք: Եղբայր, գիտե՞ս ով է արել այդ հանցագործությունը՝ գնա ցուցմունք տուր: Իսկ եթե դու օդում խոսում ես՝ լուրջ չի ընկալվում»,- հայտարարեց Շարմազանովը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ