Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արա Բաբլոյան. Ճիշտ չէ պատգամավորի փոխարեն քվեարկելը

Արա Բաբլոյան. Ճիշտ չէ պատգամավորի փոխարեն քվեարկելը
18.05.2017 | 14:56

ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը կարծում է, որ ճիշտ չէ պատգամավորների՝ մեկը մյուսի փոխարեն քվեարկելու երևույթը:


«Կարող եմ խոստովանել, որ մի անգամ քվեարկել եմ մեկ այլ պատգամավորի փոխարեն, որից հետո հանրության առջև ներողություն եմ խնդրել: Կարծում եմ, որ ճիշտ չէ ուրիշի փոխարեն քվեարկելը»,- նշեց Ա. Բաբլոյանը՝ ի պատասխան «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:


Անդրադառնալով նրան, թե ի՞նչ է նկատի ունեցել «Ես մանկաբույժ եմ և գիտեմ ինչպես վարվել չարաճճիների հետ» արտահայտությամբ, վերջինս նշեց, որ լրագրողի կողմից եղել է կատակով հարց, որին համարժեք պատասխանել է, և ընդգծեց, որ այն միայն լավ իմաստ է պարունակում իր մեջ:

Դիտվել է՝ 2601

Մեկնաբանություններ