Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրում է ընտրական բարեփոխումների շուրջ քննարկումների

Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրում է ընտրական բարեփոխումների շուրջ քննարկումների
06.03.2019 | 14:04

Աժ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր ԱԺ ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրեց մասնակցել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին։
«Ընտրություններն են այն հիմքը, այն հիմնական պայմանը, որով ժողովրդավարություն կոչված համակարգը, մեխանիզմը կարող է ընդհանրապես գոյություն ունենալ։ Եթե մենք Սահմանադրության մեջ գրել ենք, որ Հայաստանը ժողովրդավարական, իրավական պետություն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը իշխանությունը իրացնում է ընտրությունների միջոցով, մենք պարտավոր ենք սրբորեն հետևել այս կանոնին», - Աժ-ում հայտարարեց ԱԺ նախագահը։ Նա համոզված է՝ երկրում խնդիրների մեծ մասը եղել է ընտրական համակարգի չաշխատելու հետևանք։ ԱԺ նախագահը, վկայակոչելով դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները, նշեց, որ երկար տարիների ընդմիջումից հետո երկրում կայացել են ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ։


«Սա երեսով տալու համար չի ասվում։ Սա թթվածնի պես է, առանց որի մեր կյանքը հնարավոր չէ։ Կարծում եմ, որ պետք է այս ամբիոնից արձանագրվեր և բոլոր քաղաքական ուժերը պետք է պայմանավորվեն այս պայմանի շուրջ մեկ անգամ ևս ու վերահաստատեն բոլորիս միասնական կամքը այսուհետ ունենալ բացառապես ազատ, արդար, ժողովրդավարական թափանցիկ ընտրություններ», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։ Նա նշեց, որ Ընտրական օրենսգիրքը, ընտրական ինստիտուտները Հայաստանում կատարելագործման կարիք ունեն։
«Ես, օգտվելով առիթից, քաղաքական ուժերին ուզում եմ հրավիրել սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ միասնական ջանքերով։ Եթե միասին պայմանավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել, իրականացնել», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Դիտվել է՝ 3320

Մեկնաբանություններ