Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

ԱԺ նիստերի օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը

ԱԺ նիստերի օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
29.05.2019 | 13:22

ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 41 հարց: Օրակարգում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել: ԱԺ օրակարգում է երկրորդ ընթերցմամբ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:


Խորհրդարանի քննարկման կներկայացվեն նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 4 անդամների ընտրությանը հարցը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 4 անդամների ընտրության հարցը:

Դիտվել է՝ 3216

Մեկնաբանություններ