27.09.2026|
15:15
Այսօր նախ խոնարհման օր է։ Հիշողության ու լռության։ Մեր զոհերի անունների, նրանց չապրած կյանքերի, չվերադարձած որդիների, չկառուցված ընտանիքների առաջ ցանկացած խոսք պետք է սկսվի հարգանքով։ Բայց ես այսօր իմ հարգանքի տուրքը ուզում եմ մատուցել նաև այնպես, ինչպես կարող եմ և պարտավոր եմ իմ մասնագիտությամբ՝ մեր ապրած ցավը փորձելով վերածել պետական գիտելիքի։ Որպես հայ՝ խոնարհվել նրանց հիշատակի առաջ, իսկ որպես մասնագետ՝ փորձել հասկանալ և ձեզ հետ խոսել այն մասին, թե ինչու դա տեղի ունեցավ, ինչ էինք պարտավոր հասկանալ մինչև սեպտեմբերի 27-ը և ինչ այլևս իրավունք չունենք չհասկանալու դրանից հետո...