ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Տեր-Գրիգորյանցը ուշացել է իր առաջարկությամբ

Տեր-Գրիգորյանցը ուշացել է իր առաջարկությամբ
19.03.2014 | 17:40

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ասել է, թե Գյուլիստանի հաշտության պայմանագրի փաստաթղթերի համաձայն՝ Ղարաբաղը Ռուսաստանի տարածք է և ուրեմն կարող է միանալ Ռուսաստանին: Եվ դեռ ավելին` ՌԴ-ին կարող է միանալ և Հայաստանը: Եթե այս ամենը ասած լիներ մարդ, ով կապ չի ունեցել Արցախի ազատագրման համար մղված պատերազմի հետ, կարելի էր գուցե հասկանալ, բայց Նորատ Տեր-Գրիգորյանցը 1992-1995 թվականներին եղել է ՊՆ գլխավոր շտաբի պետը, 1993-ին` նաև աշխատել է որպես պաշտպանության նախարարի պաշտոնակատար: Տեր-Գրիգորյանցը պետք է որ հասկացած լիներ, թե հայաստանցիների և ղարաբաղցիների համար ինչ արժեցավ այդ պատերազմը: Ի վերջո, եթե գեներալ-լեյտենանտը խնդրի հանգուցալուծման այդքան «խելացի» ճանապարհ գիտեր, ինչո՞ւ այդ մասին չէր ասում այն ժամանակվա ղեկավարներին ու քաղաքական ուժերին: Գուցե իրեն այն ժամանակ լսող լինե՞ր: Ասենք` նույն այն ղարաբաղցիները, ովքեր ողջունում են Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և ովքեր Ղրիմի հանրաքվեի արդյունքների առիթով տոնախմբություն են կազմակերպում: Տեր-Գրիգորյանցը պարզապես ուշացել է իր առաջարկությամբ: Հայերը Ղարաբաղի համար չափազանց թանկ են վճարել, որ հիմա հանդուրժեն նրա միացումը Ռուսաստանին: Նույնիսկ եթե այդ գաղափարը ոչ թե գեներալից է գալիս, այլ մի ուրիշ տեղ` վերևներում է քննարկվում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ