ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.09.2025 | 22:00
Տե՛ր իմ,
Քո լույսը դարձյալ ճառագում է աշխարհում, իսկ ես կանգնած եմ այս նոր օրվա շեմին` աղերսող հոգով։
Օգնիր ինձ այս օրը սկսել Քո անունով,
օրվա մեջ քայլել Քո խրատներով
ևավարտել այն՝ գոհության խոսքերով։
Ո՜վ Հիսուս,
մոտեցիր ինձ, ինչպես մոտեցար սրտաբեկներին, հիվանդներին ու մեղավորներին։
Հպվի՛ր այն տեղերին, որտեղ ես չեմ կարող դիպչել։
Եթե հանդիպեմ տխրության՝ տուր մխիթարություն,
եթե հանդիպեմ ուրախության՝ հիշեցրու գոհանալ։
Աստվա՛ծ իմ,
դու իմ հոգու ամենախորունկ թաքստոցները գիտես։
Այնտեղ, որտեղ ոչ ոք չի կարող հասնել,
Դու արդեն ներկա ես։
Եվ ես վստահում եմ Քեզ,
ամբողջությամբ Քեզ,
որ այսօր նույնպես պահես ինձ ու առաջնորդես դեպի լույս,
որովհետև Դու ես ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։
Ամեն։
Դիտվել է՝ 3436

Մեկնաբանություններ