Մեր ստրատեգիական խնդիրն է՝ երկրի ներսում և սահմաններին հասնել դեէսկալացիայի։ Մեկ-երկու շաբաթ առաջ՝ քարոզարշավի սկզբում, ասացի, որ ամենամեծ վտանգն է, եթե մենք մտածենք, թե Հայաստանի ճակատագիրը որոշվելու է որևէ այլ մայրաքաղաքում...
Այս ընտրությունները մեր նոր Սարդարապատն են։ Բավական մեծ է մեր հակառակորդի ճամբարը։ Այդ ընտրազանգվածի մեջ կան նրանք, ովքեր սիրում են իրենց առաջնորդին, նրա փնթի, խառնաշփոթ էությունը, ուզում են նրան նմանվել, որովհետև նրա մեջ տեսնում են իրենք` իրենց...
Վեհափառի՝ իր խորությամբ ու վեհությամբ առանձնացող երեկվա ուղերձում կար նման ձևակերպում. «Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը»...
Առաջիկա շաբաթներին լիդերության հիմնական առաքելությունը բացատրելն է, ոչ թե խոստանալը։ Սրանք սովորական ընտրություններ չեն՝ իրենց կարևորությամբ ու նաև անոմալիաներով...
Նորմալ` իրական ժողովրդավարական պետությունում, քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե գրառումներ ու լայվեր, այլ միայն մեկ բան` հրաժարական ու քաղաքական գործունեության դադարեցում...
Եթե քննիչը կարող է արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից և այցելությունը Վրաստան, ու հայ հասարակությունը դրանից չի փոթորկվում, ուրեմն շատ կարևոր բան մեզանում այնպես չէ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ որոշողը քննիչը չէ, բայց դա չէ էականը...
Ընդդիմադիր առնվազն չորս ուժեր հետաքրքիր ծրագրային քննարկումներ են սկսել կարևոր հարցերի շուրջ։ Մասնավորապես` ի՞նչ է պետք անել, որպեսզի մեր պետությունը լինի անվտանգ, բարեկեցիկ, արդար, զարգացող և այլն...
Նախընտրական Հայաստանի օրակարգում կա ամեն բան՝ քաղաքականության ծայրաստիճան պրիմիտիվացում, կենցաղայնացում, պոպուլիզմի բարձր մակարդակ, քաղաքականության օրենքների անտեսում, և քանի մոտենանք ընտրություններին՝ դրանք ավելի խորանալու են...
1. Նախ, այս այցը կդառնա պետքարտուղարի առաջին այցը Հայաստան՝ Հիլարի Քլինթոնի 2014 թվականի այցից հետո։
2. Սա կարծես կարճատև, առանց գիշերակացի «տրանզիտ» այց է․ պետքարտուղարը վերադառնում է Հնդկաստանից և, Դոնալդ Ռամսֆելդի 1999 թվականի այցի օրինակով, մի քանի ժամ կանցկացնի Երևանում։ Այն ժամանակ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը հանդիպեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ապա՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ...