Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Ապագան նրանցն է, ովքեր ունեն և՛ գիտելիք, և՛ ռիսկի գնալու հատկություն

Ապագան նրանցն է, ովքեր ունեն և՛ գիտելիք, և՛ ռիսկի գնալու հատկություն
04.10.2025 | 18:15

Սովորական կյանքում մարդիկ իրարից էապես տարբերվում են նույնիսկ ամենասովորական հարցերում անգամ ամենաաննշան ռիսկի չգնալով։

Իսկ եթե նման մարդկանց տոկոսը որևէ հասարակության մեջ զգալի է, ապա դա խոսում է նման հասարակության ցածր որակների մասին։

Մյուս կողմից էլ հայտնի ու բնական բան է, որ ինչքան որևէ հարցում մարդու պոտենցիալ կորուստը կամ շահը մեծ են, այնքան հավանական է, որ նման դեպքերում մարդը ավելի հակված կլինի ռիսկի գնալու։

Բայց պետք է նաև հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ պոտենցիալ կորուստի կամ շահի համար ռիսկի դիմելուց առաջ այն պետք է տեսնել և այստեղ պարզվում է, որ ոչ բոլորն են դա իվիճակի անել։

Ու լինում են նաև այնպիսի անցանկալի դեպքեր, երբ ռիսկի չգնալու հատկությունը մարդկանց մի մասի մոտ համընկնում է նրանց կողմից պոտենցիալ կորուստն ու շահը գնահատել չկարողանալու հետ։

Ռիսկի գնալու ներքին հատկությունը կարող է կապված լինել տխուր նախապատմության հետ, իսկ որևէ բան գնահատել չկարողանալը՝ կրթության ու գիտելիքի պակասի հետ։

Որևէ ժողովրդի համար այս երկու հանգամանքների, այն է՝ ռիսկի չգնալու և կրթության պակասի համընկնելը կարող է դառնալ կտրուկ հետընթացի և դժբախտության պատճառ, քանի որ դրանք զրկում են մարդկանց ապրելու կամքից։

Այստեղ հարցը նաև այն է, որ ռիսկի գնալու հատկություն ունենալը առաջնային է կրթության ու գիտելիքի համեմատությամբ, քանի որ մարդկության պատմության վաղնջական շրջանում առաջընթաց են ապրել նրանք, որոնց համար ծայրահեղ ռիսկի գնալը սովորական բան է եղել։

Իսկ մեր ժամանակներում նրանք, որոնք միաժամանակ ունեն և ռիսկի գնալու հատկություն, և գիտելիք ու կրթություն, ապագան նրանցն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1751

Մեկնաբանություններ