Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Կեղծ դիխոտոմիա

Կեղծ դիխոտոմիա
04.10.2025 | 19:18

- Եթե Նիկոլի դեմ եք, ուրեմն կողմ եք պատերազմին:

- Եթե դեմ եք Սյունիքի վերահսկողությունը հանձնել օտար երկրի, ուրեմն ստալինյան պրոպագանդայի տակ եք մնացել:

- Եթե բողոքում եք անօրինականությունների դեմ, ուրեմն դեմ եք ժողովրդի իշխանությանը:

Բանավեճի, կամ պրոպագանդայի ժամանակ կա մի հնարք, դա կոչվում է կեղծ դիխոտոմիա (կեղծ երկընտրանք):

Ինչպես է այն աշխատում:

Խոսողը, ասենք, վարչապետի պաշտոն զբաղեցնողը, կամ ՔՊ պատգամավորը, ձևակերպում է իր դիրքորոշումը այնպես, որ այն թվում է միակ բարոյապես ճիշտը. «ես խաղաղության կողմնակիցն եմ», «ես արդարության կողմնակիցն եմ», «ես ժողովրդի կողմնակիցն եմ»),

Դրանից ինքնաբերաբար բխում է, որ հակառակորդն իբր հակառակ դիրքորոշման կողմնակից է, այսինքն, «դու պատերազմի կողմնակից ես, արդարության դեմ ես, ժողովրդի դեմ ես»:

Սա «մանիպուլյացիա՝ դիխոտոմիայի միջոցով» հնարքն է:

Տրամաբանության տեսությունների մեջ սա անվանում են կեղծ այլընտրանք, օրինակ՝ «ընտրությունների ժամանակ ընտրելու եք կամ խաղաղություն, կամ ոչ խաղաղություն»:

Այդ հնարքի միջոցով փորձում են հակառակորդին բարոյապես վարկաբեկել։

Յոթ տարի այդ պարզունակ հնարքն օգտագործում են, ու շատերը դեռ դրա տակ են մնացել:

Պատմական օրինակներ

Երբ Հին Հռոմում բարձրացրել էին Հուլիոս Կեսարի լիազորությունների սահմանափակման հարցը, նրա կողմնակիցները բղավում էին. «Եթե դեմ եք Կեսարին, ուրեմն դեմ եք Հռոմին»:

Միջնադարում ինկվիզիտորները դատի ժամանակ ասում էին. «Եթե դու մեզ հետ չես, ուրեմն Աստծո դեմ ես»:

Ջորջ Բուշ Կրտսերն ասում էր. «Եթե մեզ հետ չեք, ուրեմն ահաբեկիչների կողմն եք»:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 6148

Մեկնաբանություններ