ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

Քարոզչական մուտացիայի հերթական փուլը

Քարոզչական մուտացիայի հերթական փուլը
13.07.2025 | 14:16

Նոր աչքովս ընկավ, որ դա երեկ Գորիսում էլի հավաք էր արել։ Էլի նույն խարխուլ բրիգադին էր հավաքել՝ հերթական մուտիտի դոզան տալու համար։ Նորից «քննարկումներ», նորից «քննարկողների» անունները նույնն էին, մի քիչ փոշոտված, բայց հավատարիմ՝ պատրաստ ամեն անգամ շաղ տալու, թե «ինչ շեշտերով պտի մոլորեցնենք հասարակությանը»։

Հատկանշական էր մի բան՝ այդ հանդիպման համար նա հագել էր իր Մալենկովի կոստյումը։ Հա հա՝ էն սև, կաշվե սփռոցի գույնի շորն էր հագել։ Հավանաբար մտածել էր՝ լուրջ տեսք կունենամ, գուցե ոմանք էլ տպավորվեն։ Բայց ո՞վ չգիտի, որ արտաքինից լուրջ թվացողները հաճախ ներսից փուչ են, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մի մարդու, ով արդեն տարիներ շարունակ խոսում է՝ առանց ոչ մի արժեք կրելու։

Էս մարդը հիմա քայլ առ քայլ փորձում է ձևավորել մի նոր փուլ՝ քարոզչական մուտացիայի հերթական փուլը։ Բայց ուշադիր նայեք՝ ինչքան խորն են անարդյունքության տագնապները։ Իրեն նայում ես ու զգում ես ոչ թե ուժ, այլ՝ դատարկություն։ Սուտը երկար չի ապրում, իսկ երբ նրա հիմքում նոր սուտ ես դնում՝ քանդվում ես քեզնից։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ