Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այսօր հանդիպիր ինձ դեմ առ դեմ

Այսօր հանդիպիր ինձ դեմ առ դեմ
13.06.2025 | 21:59
Հունիսի 14
Տեր մեր և Աստված մեր, արա մեզ այնպես,
Ինչպես Դու ես կամենում, որ լինենք:
Պարագաները չէ, որ նախ փոփոխության կարիք ունեն, այլ` դուք, որպեսզի դրանից հետո միայն պայմանները բնականոն փոփոխության ենթարկվեն:
Առհասարակ ջանք մի խնայեք լինել այն մարդը, որ Ես եմ կամենում, որ լինեք:
Հետևեք Իմ տված ամեն մի առաջադրանքին: Ես եմ ձեր միակ առաջնորդը:
Մի կողմ թողեք ձեր մեջ ապրող նեղության ամեն մի զգացում:
Ընդունեք յուրաքանչյուր բացվող օր, առանց ետ նայելու: Օրվա խնդիրները դիմավորեք Ինձ հետ և փնտրեք Իմ օգնությունն ու թելադրանքները` իմանալու համար, թե ինչպես վարվել:
Երբեք ետ մի նայեք և երբեք վաղվան մի թողեք այն գործը, որի համար ինձնից հանձնարարություն եք ստացել` այսօր անել:
Դիտվել է՝ 2276

Մեկնաբանություններ