Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Մարտունի 3-ի հավերժ դիրքապահը` Կոլյա Պարույրի Նիկողոսյանը

Մարտունի 3-ի հավերժ դիրքապահը` Կոլյա Պարույրի Նիկողոսյանը
01.11.2023 | 17:02

Իմ ժպտացող հրետանավոր եղբայր, մեր բոլորի Կոլյա Նիկողոսյան, դու այն հազարավոր լուսավոր հերոսներից մեկն էիր, որ ժպտացիր պատերազմի աչքերին ու անմահացար քեզ վստահված Մարտունի 3-ում` մնալով հավերժ 19 տարեկան։

Այսօր լրանում է երեք տարին, որ մեզ հետ չես։ Դու հազարավոր պայծառ տղաների հետ միասին դարձար ազգինը։ Անունդ գրվեց հերոս տղաների լուսամատյանում։ Ամենաշատը սիրում էիր Հայոց Եռագույնը, և ամեն ազգային-պետական տոնի առթիվ իմ քեռու տան դարպասին ամրացնում էիր մեր

Կարմիր-Կապույտ-Ծիրանագույնը։

Պատերազմի առաջին ժամերից սկսած` 33 օր շարունակ դիմադրեցիր թշնամուն ծանր մարտերում։ Ասում էիր.

-Երբ պատերազմը վերջանա, բոլորդ գալու եք այստեղ` Արցախ, որ ցույց տամ, թե ես ու իմ պես տղաները ինչ հողեր ենք պահել։

Իսկ այդ հողը մեր հայրենիքն էր` Հայքի մի սրբազան մասնիկը։ Այդ հողի համար նաև մեր հայրերի սերունդն էր կյանք տվել, որ հառնեին երկու հայկական պետականությունների դրոշները` երբևէ միավորվելու երազանքով։

Հերոսներն այդ դրոշները գրկեցին հավիտյան...

Դուք շատ բան չիմացաք, թե հետո ինչպես շարունակվեց մեր դեմ սկսված ու չավարտված պատերազմը։ Չիմացաք, որ այսօր հասել ենք մի հանգրվանի, որ պետք է սերունդներով պայքարենք Արցախը վերաազատագրելու համար։

Քո և անմահների գնդի մարտիկների կռիվն ավարտված չէ։ Եվ յուրաքանչյուրիդ անմահության ուղին սկսվելու օրը մեզ համար պիտի դառնա մեծ պայքարի սկիզբ` հանուն սերունդների պատվի ու հայի արդարության վերականգնման։

Բոլորիդ արյամբ սրբացած հողը չի դառնալու թշնամու համար հայրենիք...

Ինչքա՜ն երկար ճանապարհ ունենք անցնելու, որ երբևէ արժանի դառնանք ձեզ ու կարողանանք կերտել ազգային, արժանապատիվ երկիր:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4768

Մեկնաբանություններ