«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Վերջինը՝ Լոպեսի մասին

Վերջինը՝ Լոպեսի մասին
05.08.2025 | 11:45

Մասնագիտության բերումով ողջ կյանքի ընթացքում մերկ կին եմ նկարել, քանդակել, և ինձ համար նոր բան չէ մերկ կամ կիսամերկ մարմինը։

Բայց փաստացի մի բան սոսկալի տգեղ է՝ էդ սեռաքաղց տեսքով բեմ դուրս գալը։

Եվ անհասկանալի են մնացածին դիմող հայ տղամարդիկ ու կանայք, թե՝ ա՛յ Լոպեսը։

Լոպեսը անդաստանի մանաշկա էլ դառնա, մնում է Լոպես։

Անկուշտ, հարստության գերի։

Սանձարձակ կին։

Փողի համար՝ մարմին բացող։

Իրար լոպեսով մի սովորացրեք կամ քարոզեք։

Մենք սուրբ մայրեր, քույրեր ու կանայք ունենք։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2382

Մեկնաբանություններ