ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Կբարձրանա՞ նվազագույն աշխատավարձը

Կբարձրանա՞ նվազագույն աշխատավարձը
08.10.2012 | 21:07

2011-ի բյուջեի կատարողականից շունչ չքաշած, առաջիկա օրերին 2013-ի բյուջեի նախագիծը կներկայացվի օրենսդիրների դատին: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը երևի մի որակում էլ սրան կտա, բայց մինչ այդ նա կառավարությանը, ի թիվս այլ առաջարկների, նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին ևս հիմնավորումներ էր ներկայացրել: Սակայն պարզվում է, Բագրատյանի առաջարկի ընդունման պարագայում այն բյուջեի վրա «կարժենա» շուրջ 360 մլրդ դրամ, քանի որ, ըստ ոլորտի պատասխանատուների, հնարավոր չէ նվազագույն աշխատավարձը բարձրացնել, սակայն քաղծառայողների աշխատավարձը թողնել նույնը: Մեր տեղեկություններով, կառավարության նախատեսած 35 հազար դրաս նվազագույն աշխատավարձը, հնարավոր է, քննարկումների արդյունքում մի փոքր էլ բարձրանա, բայց, անշուշտ, ո՛չ Բագրատյանի ակնկալածի չափով:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ