ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Մի լուրն ի՞նչ էր՝ չտվեցիք

Մի լուրն ի՞նչ էր՝ չտվեցիք
30.03.2013 | 14:51

Դոլարի օր օրի արժևորումը, թվում է, պետք է անհանգստացնի նախևառաջ գլխավոր դրամատանը`Կենտրոնական բանկին, սակայն այս ենթադրությունում սխալվեցի, երբ փորձեցի ԿԲ ղեկավարությունից խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ: Ասացին՝ ԿԲ-ն այդ ե՞րբ է տարադրամի փոխարժեքի առնչությամբ մեկնաբանություններ տվել, որ հիմա տա: Համառեցինք: «Մեծ թափով» դոլարն առաջ է գնում, ԿԲ-ն զսպման որևէ մեխանիզմ չունի՞: «Մենք որդեգրել ենք ազատ լողացող փոխարժեքի կուրսը, ի՞նչը զսպենք»,-եղավ պատասխանը: Լավ, գոնե ասեք, սա տեղայի՞ն խնդիր է, թե՞ միջազգային՝ հարցրի: «Նաև»,-կարճ կապեցին:
Սակայն «ամենաուսուցողականը» դեռ առջևում էր: Իմ հետաքրքրասիրությունը մի կողմ թողնելով, տեղեկացրին, թե առաջիկայում ԿԲ-ն սեմինարներ է անցկացնելու լրագրողների համար, թե ինչպես պետք է փոխարժեքի կուրսին վերաբերող նյութերը լուսաբանել: Օհո՜, բա?ն եք ասում, որ լուսաբանենք:
Բայց դե, խոսքի տակ չմնացի. «Մի սեմինար էլ ձեր տնտեսագետների համար արեք, որ մեկի խոսքը մյուսին չհակասի»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ