Խոնարհված եկեղեցու շաղախը հավատն էր,
հագուկապը՝ քարը:
Ժամանակը, որ հավերժ էր,
անընդհատ ու կործանարար,
մի օր իր մահաբեր հետքերն էր թողել
նաև Սրբարանի վրա...
Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Միացյալ Նահանգները ծանուցել է եվրոպացի դաշնակիցներին, որ Ռուսաստանը «անհամաչափ պատասխան» է պատրաստում ավիաբազաների վրա հարձակմանը: Եվ ցավալին այն է, որ հավանաբար դա տեղի կունենա Ստամբուլի բանակցություններին զուգահեռ: Հետաքրքիր է նաև այն, որ Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարեց, թե տեղեկացված չեն եղել այդ ռազմական գործողության մասին...