Ցանկացած սխալական և իրականությունից կտրված ղեկավարի հետևում կանգնած է ամբիցիոզ քծնողների և կեղծ բարեպաշտների մի մեծ բանակ:
Սա ամբողջովին փոխադարձ համաձայնությամբ ստացվող պատկեր է, մարդկային տեսակի դրսևորում է. ղեկավար, որը ձգտում է իր հետ ամեն ինչում համաձայնող ենթակաների, և ենթականեր, որոնք ձգտում են քծնելով բարձունքներ նվաճելուն:
Նման շարվածքում անհնար է, որ ամբողջը շահի, համընդհանուր շահը գերակա լինի: Այս շարվածքը երաշխավորված ֆիասկո է՝ թե՛ ցանկացած կազմակերպության համար, թե՛ ցանկացած պետության:
Էլիզա Առաքելյան