-
28.08.2023|
11:56
Ստեփանակերտն այդպես է կոչվել ի պատիվ Ստեփան Շահումյանի. սա`մեկ:
Երկրորդ` «սորոսականների» հետ միավորվողներն ինձ համար այս իշխանություններից էլ վատն են ու վտանգավոր:
Երրորդ`«կաթոլիկների» հետ միավորվելու վերջին փորձի արդյունքում Կիլիկյան Հայաստանում սկսվեց երկարատև քաղաքացիական պատերազմ ու պառակտում, որն էլ հանգեցրեց թագավորության թուլացման ու անկման:
-
25.08.2023|
17:56
Նիկոլը կառավարությունն էլ է դարձրել կլյաուզնիկի թերթ: Թե բա՝ հավաստի տեղեկություններով…
-
25.08.2023|
16:35
Երեկ երեկոյան Եռաբլուրում 4-5 ժամ լույս չկար։ Եռաբլուրում նորմալ ջուր էլ չկա, նորմալ ասֆալտ էլ չկա։ Փոխարենը կա հող ու փոշի, կա մեծ շինհրապարակ, որն արդեն 3 տարի է չի ավարտվում։
-
24.08.2023|
16:14
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի շուրջ ծավալված հանրային քննարկումներին որոշել էի չանդրադառնալ երկու պատճառով:
1. Նախ, ի սկզբանե ակնհայտ էր, որ արձագանքի առանցքը բովանդակային սադրանքն է։
2. Սադրանքին անմիջապես արձագանքել, կնշանակեր մասնակցել սադրանքին, ինչն էլ հենց սադրողների հիմնական նպատակն էր` ուղղակի, թե անուղղակի։ Գոնե ինձ համար այդպես է։
-
20.08.2023|
08:01
Պատերազմում հաղթում է նա, ով, նախքան ճակատամարտը, կարողանում է գուշակել (կանխատեսել) հակառակորդի հավանական գործողությունների տրամաբանությունը և կատարել դրանց չեզոքացմանն ուղղված հակաքայլեր:
-
19.08.2023|
14:28
Թուրքը ստեփանակերտցի միամիտ ու ճարահատյալ մարդկանց զանգում է իբր նրանց բնակարանները գնելու մտադրությամբ, ծաղրի ենթարկում ու նյութը տարածում համացանցում:
-
18.08.2023|
18:28
Ցավոք, «ուռոդներ» մեր հասարակությունում միշտ եղել են ու կան, և նրանք պետք է կրեն իրենց համապատասխան պատիժը։ Բայց նման երևույթները նոր բան չեն, ուղղակի հիմա կա ինտերնետ։
-
17.08.2023|
17:30
ՄԱԿ-ը, բնականաբար, կանխատեսելի էր ու իրեն բնորոշ՝ տվյալ պահի թելադրանքով:
Կոչ արեցին, հորդորեցին, ու վերջ։
-
14.08.2023|
17:02
Սարսափելի վթարը գիշերն է եղել՝ Գյումրի-Երևան M1 միջպետական ճանապարհին, որը, ըստ իշխանական տարատեսակ սազանդարների, փայլուն ասֆալտապատվել ու կահավորվել էր Նիկոլի օրոք։ Այստեղ, ինչպես նոր ասֆալտապատված և «կահավորված» մնացած ճանապարհների 90%-ի դեպքում, իսպառ բացակայում է գիշերային լուսավորությունը։
-
14.08.2023|
13:32
Մի քանի օր առաջ Տիգրան Ավինյանը, Կեսարի կեցվածքով, հայտարարեց. «Գազել»-ների դարաշրջանն ավարտվեց»:
Այս իշխանության թրաշված և անթրաշ ջահելներն այդպես էլ չհասկացան, որ խնդիրը ոչ թե փողոցի «Գազելն» է կամ բանակի ելակը, այլ՝ կառավարման բարդակը: