14.06.2013|
01:06
ԱԺ այս քառօրյայում ԲՀԿ-ն մեկ հայտարարությամբ, մեկ հարցով կառավարությանը «քրքրում էր», թե ինչու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանն անօրինական ձևով աշխատանքից հեռացվեց: ԲՀԿ-ականների այս ըմբոստացումը հասկանալի էր, քանի որ նախարարությունից հեռացվել է իրենց հերթական կուսակիցը, ինչին չէին կարող հանգիստ վերաբերվել «բարգավաճականները»: