ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. «Ճանաչիր իրավունքներդ, զինվո՛ր»

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. «Ճանաչիր իրավունքներդ, զինվո՛ր»
26.04.2013 | 00:14

Իսկապես շատ դժվար է գրողի աշխատանքը: Մի կողմից լարվածությունը, տաժանակիր աշխատանքը, մյուս կողմից՝ պատասխանատվության զգացումն է հետապնդում մարդուն, թե ինչ գնահատական կտան մարդիկ քո կատարած աշխատանքին:
Այդուհանդերձ, ներքուստ հպարտ եմ, որ կատարել եմ նման աշխատանք, հուսով եմ՝ պիտանի:
Կազմածս ձեռնարկը վերնագրված է «Ճանաչի´ր իրավունքներդ, զինվո´ր», որում հնարավորինս մատչելիորեն ներկայացված են ՀՀ օրենսդրության կարևորագույն դրույթները, որոնք այս կամ այն չափով աղերսվում են զինծառայողների իրավունքների հետ:
Ձեռնարկը շուտով լույս կտեսնի, որը նախատեսված է զինված ուժերի անձնակազմի, ինչպես նաև շահագրգիռ անձանց համար:
Բարի ծառայություն Հայոց բանակի զինվորներին:

Դիտվել է՝ 5053

Մեկնաբանություններ