ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.05.2017 | 00:25

Դեռ պատանի` միտքս սուր կլինի դատ ու դատաստանի ժամանակ, և ես փառավոր կերևամ հզորների աչքին։ Երբ լռեմ, պիտի սպասեն, որ ինձ լսեն, երբ սկսեմ խոսել, ուշադիր պիտի հետևեն ինձ, և երբ խոսելիս լինեմ, պիտի զարմանքից ափ ի բերան մնան։ Իմաստության շնորհիվ ես անմահություն պիտի գտնեմ և հավերժ հիշատակ թողնեմ իմ հետնորդների մեջ։ Դարման պիտի լինեմ ժողովուրդներին, և ազգերը պիտի հնազանդվեն ինձ։ Սոսկալի բռնակալները պիտի սարսափեն ինձնից` լսելով իմ մասին, բազմության մեջ ես շնորհաշատ պիտի երևամ և պատերազմի մեջ` առաքինի։


Իմաստություն Սողոմոնի 8. 11-15

Դիտվել է՝ 2265

Մեկնաբանություններ