«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Գոռացեք, որ բանտում նահատակված երկրորդ Լևոն Հայրապետյանը չունենանք

Գոռացեք, որ բանտում նահատակված երկրորդ Լևոն Հայրապետյանը չունենանք
01.03.2025 | 08:59

Տարիներ առաջ, ես, եղբայրս` Վահան Շիրխանյանը և Լևոն Հայրապետյանը կանգնած էինք Գանձասարի բակում, պարսպի մոտ և դիտում էինք ներքևում փռված հրաշափառ տեսարանը։Մեզ մոտեցավ Ռուբեն Վարդանյանը։Լևոն Գուրգենիչը նայեց Ռուբենին և դիմեց եղբորս.

֊֊ Վահան, եթե գլուխս ուտեն, Արցախի Լյովան կլինի Ռուբենը։

Երբ Ռուբեն Վարդանյանը եկավ Արցախ, Հայաստանից սկսեցին քարկոծել մեզ, այդ խեղճ մարդուն ամենազազրելի պիտակներ կպցրին և ես հիշեցի Լևոն Հայրապետյանի ասածը։

Ինչ էին ուզում այս մարդուց։ Քի՞չ բարեգործություններ էր արել Հայաստանում։

Ինչու՞չեն հիշում Տաթևի ճոպանուղին, «Ավրորա» բարեգործական հիմնադրամի ներդրումները։

Մտածում էի ու ապշում։ Այստեղ են ասել` լավություն անողի գլուխը ծակ է լինում։

Հետո, երբ այդ բարձր ինտելեկտով մարդը դարձավ վարչապետ, ԱՀ Ավագների Խորհուրդը մի շարք անգամներ հանդիպեց հետը։

Եվ ամեն անգամ ես հիանում էի նրա զսպվածությունից, խորաթափանցությունից, արցախցիների հանդեպ ունեցած սիրուց ու բարձր գնահատականից։

Վարչապետության կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց մարդկանց մոտ հաղթահարել բլոկադայի սարսափն ու հուսահատությունը վաղվա օրվա հանդեպ։

Նա կարգի բերեց տնտեսության մեջ տիրող, խանութներում տիրող սննդային քաոսը, սկիզբը դրեց կտրոնային համակարգի և մարդիկ հանգիստ վերցնում էին իրենց հասանելիքը։

Սովի վախը չքացավ։

Բայց չարը մի քանի աչք ունի և դրանցից ոչ մեկը չի քնում։ Սկսեցին վերևներից խանգարել այդ մարդուն։ Նրա օրեցօր բարձրացող վարկանիշը վախեցնում էր Հայաստանի իշխանություններին և նրանց հաջողվեց ուրիշի ձեռքով շագանակ հանել կրակից։

Պաշտոնից ազատեցին Ռուբեն Վարդանյանին և ամենակալ քաոսը նորից սկսվեց։

Այժմ այդ մինչև ուղն ու ծուծը հայ գործիչը խոշտանգվում է բաքվի բանտում, խոշտանգվում է հայրենասեր լինելու, ճշտախոս լինելու, իր խոսքի տերը լինելու համար, բայց իշխանությունները նորից մատը մատին չեն խփում։ Նորից վախենում են Ռուբենի առավել բարձրացող վարկանիշից։

Ժողովուրդը ևս լռում է։ Լռում են նաև արցախցիները։ ՈՒ՞ր են մեծ հարսանիքի այն հարյուրավոր ընտանիքները, որոնց ֆինանսավորում էր բարերարը։

Ինչո՞ւ դուրս չեք գալիս հրապարակ` ձեր պահանջը հասցնելու վերևում նստած խուլերի միությանը։

Բարձր գոռացեք, գուցե լսեն.

«Ազատությու՜ն, Ռուբեն Վարդանյանին»,֊- գոռացեք։

Գոռացեք, որ բանտում նահատակված երկրորդ Լևոն Հայրապետյանը չունենանք։

Հանցանքը տեսնելն ու լռելը աններելի հանցանք է։

Լսու՞մ ես` նիկոլ փաշինյան։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 2533

Մեկնաբանություններ