Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Ավշարի դպրոցում կրքերը չեն հանդարտվել

Ավշարի դպրոցում  կրքերը չեն հանդարտվել
12.04.2019 | 01:05

Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում մի քանի օր պաշտոնավարած Հերմինե Անդրեասյանի հրաժարականից հետո կարծես ամեն բան իր տեղն էր ընկել, սակայն նոր տնօրեն Հասմիկ Գասպարյանի հետ նույնպես, պարզվում է, ուսուցչական կոլեկտիվը խնդիրներ ունի:


«Նա Ավշարի դպրոցի հետ կապ չունի, երկար տարիներ այլ դպրոցում տնօրեն է աշխատել, մարզպետարանում հանրակրթության վարչության պետ է եղել, և ուսուցիչները նրան այդպես են ճանաչել: Բավական խստապահանջ է, քմահաճ, ինչը դպրոցում ուսումնական նորմալ դասապրոցես հաստատել ցանկացող ուսուցիչների սրտով էր, բայց այժմ ուսուցիչները չեն հարմարվում Գասպարյանի հաստատած կանոնների հետ: Հարաբերությունները խիստ լարված չեն, բայց թաքնված ու ահագնացող դժգոհություն կա,- ասաց «Իրատեսի աղբյուրը՝ ընդգծելով,- քանի որ Ավշարում կրքերը նոր են հանդարտվել, ուսուցիչները չեն ցանկանում դժգոհության նոր ալիք բարձրացնել, ատամները սեղմած, համակերպված աշխատում են: Բացի այդ, եթե մեկ անգամ ևս բողոքի թեկուզ փոքր ալիք բարձրանա, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այս անգամ արդեն զիջողի դիրքերից հանդես չի գա»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ