ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Յու­վեն» կր­կին պատ­ժեց «Ռո­մա­յին»

«Յու­վեն» կր­կին պատ­ժեց «Ռո­մա­յին»
24.01.2020 | 05:35
Օ­րեր ա­ռաջ էր, որ սկու­դե­տեի միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րը հա­մո­զիչ ե­ղավ «Ռո­մա­յի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում՝ 2:1, այն էլ՝ վեր­ջի­նիս հար­կի տակ: Ի­տա­լա­կան «գայ­լե­րը» ան­հա­մո­զիչ էին նաև գա­վա­թի հա­մար մր­ցակ­ցու­թյու­նում՝ այս ան­գամ պարտ­վել են 1:3 հաշ­վով:
Օ­րը գա­վա­թա­յին է ե­ղել նաև իս­պա­նա­կան ու ֆրան­սիա­կան ֆուտ­բո­լում: Միայն ի հա­շիվ վեր­ջին վայր­կյան­նե­րին խփած գո­լի է «Բար­սե­լո­նը» պր­ծել «Ի­բի­ցա­յին» պարտ­վե­լու խայ­տա­ռա­կու­թյու­նից՝ 2:1: Հաղ­թա­նակ­ներ են տո­նել Մադ­րի­դի «Ռեա­լը», «Սևի­լիան», «Վի­լիա­ռեա­լը», «Գրա­նա­դան», «Վա­լեն­սիան», «Ռեալ Սո­սիե­դա­դը»:
Ֆրան­սիա­յի գա­վա­թա­յի­նում «Պա­րի Սեն Ժեր­մե­նը» ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ պար­տու­թյան է մատ­նել «Ռեյմ­սին»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 5012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ