Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.10.2024 | 00:01

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստծո կենդանի և հավիտենակա՛ն Որդի, լուսավորի՛ր մեր միտքը՝ հասկանալու Քո կենարար խոսքերը։

Արթնացրո՛ւ մեզ մեղքերի խավարից, որն ավերում է հոգին։ Արժանի արա մեզ ուղիղ լինելու առաքինության գործերում և երբ գաս երկիրը դատելու, շնորհիր մեզ լսել ուրախալից կանչը. «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված Արքայությունը»։

Տե՛ր, շնորհիր մեզ այդ ժամին լինել առանց երկյուղի, խռովության և դատապարտության և մի՛ դատիր մեզ ըստ մեր բազում մեղքերի։ Քանզի միայն Դու ունես անչափ գթություն, երկայնմտություն ու ողորմություն։ Ամեն:

Դիտվել է՝ 2183

Մեկնաբանություններ