Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Թրամփին չի հաջողվի դառնալ նոր Ջորջ Վաշինգտոն

Թրամփին չի հաջողվի դառնալ նոր Ջորջ Վաշինգտոն
06.02.2025 | 07:11

Թրամփի մերձավոր շրջապատից խոսակցություններ են տարածվում, թե ճիշտ կլինի Սահմանադրության մեջ կատարել փոփոխություն և Թրամփին տալ երրորդ անգամ ընտրվելու իրավունք:

Լավ ցանկություն է, մանավանդ նախագահի թիմի համար:

Բայց ռեալ իրականությունը դաժան սրբագրիչ է ցանկացած ցանկության:

Դոնալդ Թրամփն ունի ճիշտ երկու տարի ժամանակ:

Մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները:

Դա կլինի լավագույն տարբերակը՝ կհեռացվի իմպիչմենտի

միջոցով:

Թրամփին չի հաջողվի դառնալ նոր Ջորջ Վաշինգտոն:

Չի հջողվի, որովհետև Թրամփը մոռացել կամ չի ցանկանում հիշել, որ Վաշինգտոնի հաջողությունը պայմանավորված էր Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Երկրորդով:

Իսկ եթե Թրամփը, ինչպես արդեն հայտարարել է, իրականում կպչի Տեխասի «չաղ կատուներին», ինչպես ընդունված է անվանել նավթային բիզնեսի տուզերին, կիսելու է

Ջոն Քենեդու ճակատագիրը:

Ինչու՞ եմ նման բան ասում, որովհետև ի տարբերություն

շատերի, ուսումնասիրել եմ Թրամփի թիմի առանցքային անդամների կենսագրությունները:

Գիտեմ, թե նրանցից ով ԱՄՆ -ում վաղուց ի վեր գոյություն ունեցող ու միմյանց հակամարտ չորս էլիտար խմբերից որի շրջանակին է պատկանում:

Եվ ինչու է գտնվում Թրամփի թիմում, և ինչ կուլիսային

պայմանավորվածության արդյունքում:

Մի անգամ ասել եմ, էլի կրկնեմ՝ Օվալաձև աշխատասենյակում, կամերաների առաջ հոխորտացող ԱՄՆ -ի նախագահ Թրամփը, սովորական տնփեսա է Սպիտակ Տանը:

***

Իսկ Մելանիան, որը խելացի ու հաշվենկատ կին է, և մեզանից հաստատապես ավելի շատ բան գիտե, պատահաբար չթարմացրեց իրենց ամուսնական պայմանագիրը, կոնկրետացնելով իր և որդու հասանելիքների չափը Թրամփի ունեցվացքից:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2463

Մեկնաբանություններ