ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը փորձերի է գնում նաև սևացած մատներով

Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը փորձերի է գնում նաև սևացած մատներով
14.09.2013 | 17:11

Բազմաթիվ հեղինակավոր մրցույթների հաղթող, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի տարերքը, երաժշտությունից բացի, մեքենաներն են։ Ընդ որում, սիրում է ոչ միայն վարել մեքենաներ, այլև վերանորոգել, սարքել։ Եվ այդ ջիղն իրեն անցել է հորից։ Երբ Սերգեյ Խաչատրյանը նկատեց, որ զարմացած նայում ենք իր մատներին, ծիծաղով նշեց, որ մատներն ապահովագրված չեն և շատ հաճախ փորձերի գնում է սևացած մատներով։
Հիշեցնենք, որ Սերգեյ Խաչատրյանը Երևան է ժամանել 2 օրով։ ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում սեպտեմբերի 15-ին նա համատեղ համերգ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ