Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Մարզպետներն էս գլխից «այո»-ն ապահովել են

Մարզպետներն էս գլխից «այո»-ն ապահովել են
06.11.2015 | 11:24

«Այո»-ի և «Ոչ»-ի բանակները մարզերում «կռիվ են տալիս», մարզպետներն էլ, հատկապես Սյունիքի մարզպետը, համոզված են, որ բնակիչները հարյուր տոկոսով «այո» են ասելու փոփոխված սահմանադրությանը։ Ինչո՞վ բացատրել այս համոզվածությունը, եթե մարդկանց մեծ մասը ծանոթ էլ չի այդ փոփոխություններին, իսկ գյուղական վայրերում այդ մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է, մարդիկ սոցիալական և անձնական խնդիրների մեջ են «տապակվում»։ ՈՒրեմն, ո՞րն է երաշխիքը, որ մարզերի բնակիչներն «այո»-ի կողմնակից են։ «Ճիշտ եք, մեր բնակիչները ծանոթ չեն փոփոխություններին, սակայն քարոզարշավը, որ մենք կազմակերպում ենք, միտված է այդ բացը լրացնելուն, մարդկանց տեղեկացնելուն։ Եվ ես հուսով եմ, որ ճիշտ ներկայացնելու դեպքում մարդիկ ճիշտ ընտրություն կկատարեն»,- պատասխանելով մեր հարցին ասաց Լոռու մարզպետ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ։ «Ճիշտը» այս դեպքում, իհարկե, նոր սահմանադրությանն «այո» ասելն է` ըստ մարզպետների։ Իսկ գյուղապետերի և քաղաքապետերի ասածն «օրենք» է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ