Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է փնտրեն նոր համատեղ նախագծեր տնտեսության նավթային ճյուղում համագործակցելու համար՝ ասել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Նա պատմել է նավթի բարձր գների տարիներին Ադրբեջանի նավթագազային եկամուտների օգտագործման փորձի մասին տնտեսության այն հատվածների զարգացման համար, որոնք կապված չեն վառելիքաէներգետիկ կոմպլեքսի հետ: «Նավթի գների անկայուն իրավիճակն ազդում է Ռուսաստանի տնտեսության վրա: Կարծում եմ, որ մեր համապատասխան մարմինները պետք է փնտրեն նոր համատեղ նախագծեր, որոնք հնարավորություն կտան զարգացնելու տնտեսության այն ճյուղերը, որոնք կախված չեն նավթից: Այստեղ մենք ունենք շատ մեծ պոտենցիալ»,- ասել է Ադրբեջանի վարչապետը` նշելով, որ երկրները կկարողանան զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության, դեղագործության, տուրիզմի, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում: Մեդվեդևը համաձայնել է, նշելով, որ երկու երկրների տնտեսությունները պետք է դարձնել դիվերսիֆիկացված, որ քիչ կախված լինեն նավթի, գազի և այլ նմանատիպ արտադրանքների վաճառքից: