«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Արցախի խնդրի և Փաշինյանի ոչ լեգիտիմ վարքագծի մասին

Արցախի խնդրի և Փաշինյանի ոչ լեգիտիմ վարքագծի մասին
29.07.2023 | 21:06

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ Արցախում պաշարման մեջ գտնվող 120 հազար հայերը պահում են ոչ միայն ամբողջ հայության պատիվն ու արժանապատվությունը, այլ առաջին հերթին ՀՀ անվտանգությունը:

«Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք և խաղաղություն լինի» փաշինյանական բանաձևը բլեֆ է և ուղղված է առաջին հերթին Հայաստանի դեմ:

Արցախի հանձնումը ոչ թե խաղաղություն կապահովի ու երաշխիք կդառնա 29.800-ի համար, այլ հարցականի տակ կդնի ՀՀ տարածքային ամբողջականությունն ու գոյությունն ընդհանրապես: Ի դեպ, Ալիևը դա չի թաքցնում, և դա է պատճառը, որ սահմանագծման հարցում իրենք կոնկրետություն չեն մտցնում քարտեզների մասով:

Հայաստանի նկատմամբ Բաքվի ախորժակը բացվել է հենց Նիկոլ Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականության արդյունքում: Լաչինի միջանցքը փակվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում արձանագրված համաձայնության արդյունքում:

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Լաչինի միջանցքի կարգավիճակը զրոյացվել է հենց Նիկոլ Փաշինյանի գործուն մասնակցությամբ:

Իրավիճակի ճիշտ ախտորոշումը շատ կարևոր է հասցեական թիրախավորման, ներքաղաքական պայքարի ու արտաքին խաղացողների վարքագիծը հասկանալու համար:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ