Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ընտրական աղբի փող

Ընտրական աղբի փող
17.09.2023 | 11:02

Երևանում այս պահին կա առնվազն երկու հասցե, որտեղ գրանցված է 172 և 87 անձ։ Հիմա մի հարց՝ արդյոք այդ հասցեներից գանձվե՞լ է աղբահավաքության վարձավճար, որը մեկ անձի հաշվարկով կազմում է ամսեկան երկու հարյուր դրամ։ 172 բնակիչ ունեցող բնակարանից առնվազն պետք է գանձվեր ամսեկան 34.400 դրամ, իսկ տարեկան՝ 412.800 դրամ։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 3457

Մեկնաբանություններ