Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Սերժ Սարգսյանի բանակցածի արդյունքում էիր դու՝ Նիկոլ, Շուշիում տրնգի պարում

Սերժ Սարգսյանի բանակցածի արդյունքում էիր դու՝ Նիկոլ, Շուշիում տրնգի պարում
13.02.2025 | 14:13

Կապիտուլյանտին ԱԺ-ում ուղիղ հարց են տալիս 2019-ի բանակցային փաթեթի մասին, իսկ ինքը կռուտիտ է անում։

Ամեն ինչից խոսում է, բացի բանակցային բովանդակությունից։

Դա քիչ է, մի հատ էլ ասում է՝ բա նախկինները ինչու՞ չէին լուծել Արցախի հարցը։

Մեկ ասում է՝ նախկինները հանձնել էին Արցախը, հիմա ասում է՝ բա ինչու՞ չէին լուծում։

Եթե 1994-ից հանձնել էին Արցախը, էլ ի՞նչ լուծեին։

Նիկոլ, նախկինների բանակցածի արդյունքում 12 հազար քառ կմ Արցախ կար, 150 000 արցախահյեր էին ապրում Արցախում, Ստեփանակերտում ու Շուշիում մեր եռագույնն էր ծածանվում, դպրոցներում հայոց պատմություն էին սովորում՝ Արարատի սիմվոլով։

Ասում ես՝ Սերժ Սարգսյանն ինչու՞ չի լուծել 10 տարի Արցախի հարցը։

Սերժ Սարգսյանի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները ճանաչում էին Արցախի ինքնորոշման իրավունքը։

Սերժ Սարգսյանի բանակցածի շնորհիվ դու Շուշիում տրնգի էիր պարում ու Ստեփանակերտում միտինգներ էիր անում։

Դու՞ էիր ազատագրել Շուշին, որ ինքնամոռաց պարում էիր։

Իսկ դու ի՞նչ արեցիր։

Հանձնեցիր Արցախը, ստորագրեցիր կապիտուլյացիան ու հազարավոր հայերի տարար մահվան բերան։

Ասում ես՝ հաշվետու եմ միայն ՀՀ քաղաքացու առջեւ։

Ոչ, դու հաշվետու ես Ալիևի ու Էրդողանի առջև՝ խելոք կատարելով նրանց հրահանգները։

Էդ հիստերիկ գոռոցներդ էլ վախերիդ արդյունք է, Նիկոլ, քանի որ զգում ես՝ շուտով ՀՀ քաղաքացին քեզ վռնդելու է վարչապետի պաշտոնից։

Ալիևն ու Էրդողանն էս անգամ դժվար հասցնեն քեզ օգնել…

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ