Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Քարոզչական նվեր Բաքվի ռեժիմին

Քարոզչական նվեր Բաքվի ռեժիմին
04.03.2025 | 21:29

Այս պահին, երբ բոլոր մտահոգ ուժերը և քաղաքացիները կոչ են անում ուշադրություն դարձնել Բաքվի գազանություններին՝ մերձիշխանական էս ոչնչության հայտարարությունը բառի ամենաուղիղ իմաստով քարոզչական նվեր է՝ հայ ռազմագերիներին դժոխային պայմաններում պահող Բաքվի ռեժիմին։

ՈՒ սրա ասածին զուգահեռ էսօր տեղեկություն տարածվեց, որ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել ու սեղմել։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2134

Մեկնաբանություններ